ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ

Եթե ցանկանում եք դառնալ Դիլիջանի համայնքում իրականացվող բնակարանային ծրագրերի շահառու, գրանցվեք Դիլիջանի քաղաքապետարանի բնակարանային ռեգիստրում:

Սույն ռեգիստրը տեղեկատվական բազա է, որի նպատակն է ձևավորել Դիլիջան քաղաքում առկա բնակարանային կարիքի և պահանջարկի վերաբերյալ տեղեկատվությունը և հասանելի դարձնել այն Դիլիջանի քաղաքապետարանին, ինչպես նաև Դիլիջանում բնակարանային ծրագրեր իրականացնող կազմակերպություններին: Ճշգրիտ և բարեխղճորեն մուտքագրված տեղեկատվությունը խիստ կարևոր է համայնքի բնակարանային խնդիրների լուծման համար: Դուք կարող եք հետևել Ձեր անձնական տվյալների ճշգրտությանը, ինչպես նաև կատարել փոփոխություններ՝ ըստ անհրաժեշտության: Ռեգիստրի առցանց սպասարկման շնորհիվ կապահովվի մուտքագրված տեղեկատվության թափանցիկությունը, արդիականությունը և մատչելիությունը: Եթե դեռևս չեք գրանցվել Դիլիջան համայնքի բնակարանային ռեգիստրում և ցանկանում եք տեղեկացնել Ձեր բնակարանային պայմնանների մասին քաղաքապետարանին, ապա խնդրում ենք անցնել Գրանցվել հղումով և հետևել նշված քայլերին: Եթե արդեն գրանցվել եք բնակարանային ռեգիստրում, ապա կարող եք մուտք գործել Ձեր անհատական էջ հետևելով Մուտք հղմանը, որտեղ այնուհետև կարող եք արդիականացնել և փոփոխել Ձեր տվյալները:

Դիլիջանի քաղաքապետարան

Դիլիջան Բնակարանային Համալիր

ԱՍԲԱ   Հիմնադրամ